Բրինձը մարդու կողմից օգտագործվող հնագույն հացահատիկներից է: Այսօր այն մարդկության կեսի համար հիմնական սննդամթերք է հանդիսանում:
Պարունակում է 80% ածխաջուր, մեծ քանակությամբ վիամինններ՝ հատկապես B խմբի, ինչպես նաև հանքանյութեր:
Սպիտակ մաքրված (շերտազատած) բրինձը պարունակում է 5% վիտամիններ համեմատած սևին և շագանակագույնին: B խմբի վիտամինները գտնվում են հիմնականում բրնձի թաղանթում:
Վիտամիններով հարուստ սև բրինձն անհրաժեշտ է պահպանել սառնարանում: Այսպես վերջինիս մեջ առկա օգտակար սննդանյութերը պահպանվում են:
Բրինձը պարունակում է կալիում, որն օգտակար է սրտին և անոթներին: Այն օրգանիզմից դուրս է բերում աղը և իջեցնում է զարկերակային ճնշումը: Հետևաբար նախընտրելի է բրինձն եփել առանց աղի:
Օսլայի հավելյալ քանակից ազատվելու համար անհրաժեշտ է բրինձը երկու անգամ լվանալ, վրան ջուր լցնել և թողնել գիշերը: Առավոտյան ջուրը թափել, ավելացնելն նորն ու եփել: