Բանն այն է, որ որքան մեծանում ես, այնքան դժվարանում է իսկական ընկերներ գտնելը, նրանց վստահելն ու նրանց առջև բացվելը, բացի դրանից, դուք հասկանում եք, որ սկսում եք ինքներդ ձեր մեջ, լուռ բոլորին ատել: Եվ ամենատարօրինակն այն է, որ դա նորմալ է:

Որքան մեծանում ես, այնքան քիչ ես ինչ-որ բանի հետ հաշտվում:

Երբ մենք երիտասարդ ենք, ուզում ենք ընկերություն անել բոլորի հետ: Մենք չափազանց շատ ենք հոգ տանում այն մասին, թե ուրիշ մարդիկ ինչ են մտածում մեր մասին: Մենք շատ ամոթալի, շփոթեցնող բաներ ենք անում մեզ շրջապատողներին դուր գալու համար:

Դա մեզ ավելի հակված է դարձնում կասկածելի ընկերության նկատմամբ: Մենք անգամ չենք հասկանում, թե ինչպիսին պետք է լինեն նորմալ հարաբերությունները, և այդ պատճառով էլ մենք թույլ ենք տալիս օգտագործել մեզ:

Մեր հասունանալուն զուգընթաց՝ մենք ավելի քիչ ենք պատրաստ լինում հաշտվել դրա հետ: Եթե ինչ-որ մեկը չի ուզում աշխատել ձեր ընկերությունն ամրացնելու ուղղությամբ, դուք հանգիստ կարող եք նրանից բաժանվել: Դուք պարզապես ժամանակ չունեք ոչ արժանի մարդկանց վրա այն վատնելու համար, ովքեր չեն ուզում ձեզ հետ ժամանակ անցկացնել:

Որքան մեծանում եք, այնքան քիչ եք մտածում նոր ընկերների մասին:

Նոր ընկերներ գտնելը ժամանակի ընթացքում կանհետանա ձեր առաջնայնությունների ցուցակից, քանի որ դուք տեսել եք, թե ինչպիսին կարող են լինել մարդիկ, և այլևս չեք ուզում կրկին դրա հետ կապ ունենալ:

Դա չի նշանակում, որ դուք կմեկուսանաք ու չեք ծանոթանա նոր մարդկանց հետ. Դուք պարզապես նրանց ձեզ շատ մոտ չեք թողնի:

Երբ դուք հասնեք որոշակի տարիքի, նոր ընկերները կդադարեն ձեզ հետաքրքրել, քանի որ դուք նախկինում արդեն փորձել եք նրանց գտնել, և դա հաջողությամբ չի պսակվել ու ցավեցրել է ձեզ:

Որքան մեծանում եք, այնքան քիչ եք վստահում մարդկանց:

Մարդիկ նենգ էակներ են: Վաղ տարիքում դուք սպասում եք, որ մարդիկ կկիսեն ձեր հետաքրքրությունները, ու ամբողջ սրտով վստահում եք նրանց:

Սակայն, երբ ավելի մեծ ու փորձառու եք դառնում, տեսնում եք կյանքի դաժան ճշմարտությունը, այն է՝ մարդիկ շահամոլ են ու իրենք իրենց վրա կենտրոնացած:

Դուք կբացահայտեք, որ ձեզ համար թանկ մարդիկ կարող են հեշտությամբ ձեզ լքել, և դա ձեզ թույլ կտա, որ հարաբերություններին ավելի պարզ նայեք ու թեթև ընդունեք դրանք:

Որքան մեծանում եք, այնքան ինքներդ ձեզ առաջնահերթություն եք տալիս:

Երբ դուք դադարում եք հոգ տանել այլ մարդկանց մասին ու սկսում եք սիրել ինքներդ ձեզ, ամեն ինչ դեպի լավն է փոխվում:

Դուք այլևս չեք փորձի բոլորին դուր գալ, ու կսկսեք ինչ-որ բան անել ձեզ համար: Այդ պարզ վարքագիծը շատ ընկերական հարաբերություններ կկործանի: Հենց որ դուք կսկսեք մարդկանց թույլ չտալ, որ ձեզ աղբի պես վերաբերվեն, մարդկանց մեծ մասն այլևս ցանկություն չի ունենա ձեզ հետ կապ ունենալ: