Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, հատկապես՝ վիտամին C: Սակայն խնձորը գնահատվում է հիմնականում պեկտինի բարձր պարունակության պատճառով: Խնձորի պեկտինն իջեցնում է արյան խոլեստերոլը: Խնձոր ուտելուց հետո այլ մթերքներում պարունակվող խոլեստերինի 10-15%-ը պարզապես չի անցնում արյան մեջ: Վիտամին C-ով հարուստ է հատկապես թթու կանաչ խնձորը, իսկ քաղցր խնձորում վիտամին C պարունակությունը չափազանց քիչ է: Խնձոր ընտրելիս պետք է ուշադիր լինել կեղևի ամբողջականությանը:
Խնձորը պետք է այլ մրգերից առանձին պահել: Նախընտրելի է յուրաքանչյուր խնձոր առանձին-առանձին փաթաթել: Խնձորները շատ զգայուն են էթիլենի հանդեպ, այն արագացնում է խնձորի հասնելու գործընթացը: Էթիլենն արտազատվում է շատ մրգերի կողմից՝ բանան, տանձ և այլն: Խնձորի մակերեսին կա մեղրամոմի բնական շերտ, որն օգնում է նրան երկար պահպանվել:
Արտադրական հիմնարկներում խնձորը հատուկ ցողացրիչներով պատում են մեղրամոմի հավելյալ շերտով: Սա օգնում է մրգերին երկար պահպանել խոնավությունը: Տնային պայմաններում ևս կարելի է խնձորը պատել հալեցված մեղրամոմով: Օգտագործելուց առաջ մեղրամոմի շերտը պետք է հեռացնել: Խնձորն իջեցնում են տաք ջրի մեջ և սրբում փափկած մեղրամոմը: Կարելի է, ընդհակառակը, խնձորը թրջել սառը ջրով, մեղրամոմը կդառնա փխրուն և հեշտությամբ կմաքրվի խնձորից: