Մեծ Բրիտանիայի իշխանությունները ներկայացրել են բավական հավակնոտ մի ծրագիր, որը ենթադրում է հատուկ տիեզերանավի միջոցով 3 տիեզերագնացների ուղարկումը դեպի Մարս, հայտնում է The Telegraph-ը։
Նախագիծը կազմվել է ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետների օգնությամբ։ Նախատեսվում է, որ տիեզերանավը բաղկացած կլինի 2 մասից, դրանք իրար կմիացվեն շղթայով, որն էլ կենտրոնխույս ուժերի միջոցով արհեստական ձգողականության ուժ կարտադրի։
Բացի այդ, գիտնականները նախքան Մարսի վրա մարդ ուղարկելը, այնտեղ կուղարկեն մեկ այլ տիեզերանավ, որը կազմ-պատրաստ այնտեղ կսպասի՝ տիեզերագնացներին Երկիր վերադարձնելու համար։