Պարզվում է՝ ձուն չի կարելի պահել սառնարանի դռան վրա:
Եթե ձուն պահում եք սառնարանի դռան վրա, ամեն անգամ սառնարանի դուռը բացելիս ձվերը շփվում են տաք օդի հետ և փչանում:
Ձվի մեջ առկա սպիտակուցների, ածխաջրերի, վիտամինների և հանքանյութերի համադրությունը կատարյալ է: Մայրական կաթից հետո ձուն երկրորդ կարևոր սննդամթերքն է երեխայի համար:
Կարևոր է նշել , որ հում ձուն բավականին հաճախ պարունակում է նաև վնասակար մանրէներ: Հում ձու երեխային տալ չարժե: Հում սպիտակուցները ավելի դժվար են մարսվում:
Նախընտրելի է օգտագործել խաշած ձու, որի սպիտակուցները ներծծվում են 100%-ով: Տապակած ձուն վատ չի ներծծվում, բայց տապակածն ինքնին վնասակար է, քանի որ տապակելիս սննդամթերքը ստանում է քաղցկեղածին հատկություններ:
Ձվի թարմությունը կարելի է ստուգել հետևյալ կերպ. ձուն գցե՛ք ջրի մեջ, եթե սուզվեց, ապա այն թարմ է: Ձվի տափակ հատվածում գազեր են հավաքվում: Ժամանակի ընթացքում, ձվի հնանալուն զուգահեռ, գազերի քանակն ավելանում է, նրա խտությունը մեծանում է և ձուն կա՛մ լողում է ջրի երեսին, կա՛մ շատ դանդաղ է իջնում:
Ինչպե՞ս պահպանել ձուն
Ձուն 6 շաբաթից ավել պահել խորհուրդ չի տրվում' նույնիսկ սառնարանում: Ձուն ճիշտ է դնել բութ հատվածը դեպի վերև, որպեսզի գազային բուշտը չանցնի ձվի միջով: Ճիշտ կլինի ձուն պահել ոչ թե սառնարանի դռան վրա, այլ սառնարանի խորքում՝ հետին պատի մոտ, ամենասառը հատվածում: