Համասեռամոլների իրավունքների պաշտպանության բրազիլական կազմակերպությունը նախաձեռնել է beijaco, ակցիա, որի ժամանակ գեյերը կհամբուրվեն, երբ խոսելիս լինի Հռոմի պապը, որն այցով գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում:
Դա տեղի կունենա հուլիսի 25-ին, երբ Ֆրանցիսկոս պապը ելույթ ունենա հայտնի Կոպակաբանա լողափում:
Նրանք հուսով են, որ արդարության հակված կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ուշադրություն կդարձնի նրանց և կսատարի նրանց պայքարին:
Իրենց հերթին ֆեմինիստները «Անառակների երթ» ակցիան կանցկացնեն հուլիսի 27-ին՝ իրենց բողոքն արտահայտելով կանանց նկատմամբ սեռական բռնությունների դեմ: