Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի եղբոր՝ հեռուստաօպերատոր Էդմոն Քեշիշյանի և ԱԺ Վերահսկիչ պալատի մամուլի քարտուղար, լրագրող Աննա Վարդանյանի ամուսնության մասին esyes.am-ն արդեն տեղեկացրել է:
Երեկ՝ հունիսի 23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է զույգի առաջնեկը:
Լրագրողը 3 կգ 200 գրամ քաշով և 50 սմ հասակով տղա է ունեցել, ում կոչել են Միքայել:
Նորաթուխ մայրիկը esyes.am-ի հետ խոսեց իր և ամուսնու զգացողությունների մասին:
«Դժվարանում եմ այս պահին ապրումներիս մասին խոսել. անբացատրելի բան զգացի, երբ փոքրիկին գիրկս վերցրեցի. ամեն մարդ պետք է երեխա ունենա, որ հասկանա, թե ի՞նչ եմ ես զգացել: Էդմոնն էլ չդիմացավ մինչև մեզ հիվանդասենյակ բերեն, եկավ, ծնարանում տեսավ Միքայելին, գրկեց, սիրեց. հրճվանքի մեջ էր»,- անկեղծ նկարագրեց Աննան:
Այս պահին Աննան ու փոքրիկը՝ Միքայելը, իրենց շատ լավ են զգում և երկու օրից պատրաստվում են տուն գնալ:
esyes.am-ը շնորհավորում է Քեշիշյանների և Վարդանյանների ընտանիքին՝ փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ, իսկ Միքայելին անհոգ մանկություն մաղթում: