Prada նորաձևության տունը, որն այս տարի տոնում է իր 100-ամյա հոբելյանը, հայտարարել է նոր Prada Galleria անվանումով զանգվածային նախագծի մասին, գրում է buro247.ru-ն։

Prada Group-ը կվերանորոգի Եվրոպայի ամենագլխավոր առևտրային կենտրոններից մեկը՝ Galleria Vittorio Emanuele II-ը, որտեղ 1913-ին բացվել է Prada առաջին խանութը։

Նախագիծն արդեն մեկնարկել է. հուլիսի 20-ին Galleria Vittorio Emanuele II-ում բացվել է տղամարդու հագուստի խանութը։ Ընկերության պլաններում է առևտրի կենտրոնի ներքին հատվածի վերանորոգումը, ռեստորանի բացումը, ինչպես նաև Fondazione Prada-ի համար ցուցասրահի բացումը։ Բացի այդ, վերանորոգված կենտրոնում նախատեսվում են կազմակերպել ցուցադրություններ, ելույթներ և շնորհանդեսներ։

Prada восстановит Galleria Vittorio Emanuele II (фото 3)Prada восстановит Galleria Vittorio Emanuele II (фото 2)Prada восстановит Galleria Vittorio Emanuele II (фото 1)