Նույնիսկ գիտականորոն ապացուցված այն փաստը, որ գեր մարդիկ ավելի երկար են ապրում, քան նիհարները, չի կարող ստիպել կանանց համակերպվել երկու - երեք կիլոգրամ ավելորդ քաշի հետ:

Գիտնականների վերջին ուսումնասիրությունը կանանց ևս մեկ հնարավորություն է տալիս նիհարելու, և որքան էլ զարմանալի է, մեթոդը շատ հեշտ է ու հաճելի: Պետք է ընդամենը շնչել ազնվամորու բույրը:

Պարզվում է' ազնվամորու հոտը օգնում է նիհարել, քանի որ այս հատապտուղը պարունակում է կետոններ' անուշաբույր միացություններ, որոնք օգտագործվում են օծանելիքի և սննդի արտադրության մեջ: Սակայն սա էժան հաճույք չէ. ստանալու համար 1.4 միլիգրամ կետոն, պետք է վերամշակել 1 կգ ազնվամորի:

Այս պատճառով հաճախ օգտագործվում է նյութերի սինթեզի արդյունքում առաջացած կետոնը: Հենց այս կետոնն է գովազդվում համացանցում իբրև նիհարելու հեշտ ուղի:

Շնորհիվ կետոնների ազդեցությանը բարձրանում է ադիպոնեկտինի քանակությունը, որը հորմոն է' պատասխանատու նորմալ նյութափոխանակության համար: Օրգանիզմում ճարպի քանակն ուղիղ համեմատական է այդ հորմոնի քանակին: Հենց այս պատճառով է ազնվամորու բույրն օգնում ազատվել ավելորդ քաշից: