Հնդիկ Ֆերոզ ուն Դին Միրը պնդում է, որ ինքը 141 տարեկան է, ինչը հաստատվելու դեպքում նա կդառնա աշխարհի ամենատարեց մարդը, գրում է Daily Mail-ը։

Տղամարդը նշել է, որ ինքը պետական փաստաթուղթ ունի, որը վկայում է, որ նա ծնվել է 1872թ. մարտի 10-ին։ Փաստաթուղթը կուսումնասիրեն հանրահայտ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները։

Ֆերոզը պատմել է, որ իր երկար կյանքի ընթացքում ունեցել է 5 կին, որոնցից վերջինից՝ Միսրայից, մեծ է 60 տարով։
«Նրա կյանքն այնքան դառն է եղել։ Նա այնքան պատմական նշանակություն ունեցող իրադարձությունների է ականատես եղել. տեսել է ավերիչ երկրաշարժեր, ըմբոստություններ և այլն։ Այնքան հետաքրքիր է նրա պատմությունները լսել»,- պատմել է կինը, ով այժմ 80 տարեկան է։

Ներկայում աշխարհի ամենատարեց մարդն է համարվում Միսաո Օկավան, որը 115 տարեկան է։