Մեծ Բրիտանիայում Ուայթֆիլդի բնակչուհին տուգանվել է հասարակական վայր կենդանիով այցելելու համար, հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով BBC-ին:
Անգլիացի կինը բարկացել է այն բանից հետո, երբ երկար հերթ կանգնելուց հետո հրաժարվել են սպասարկել նրան, որովհետև նա գտնվել է թամբի վրա, ոչ թե մեքենայում: Դրանից հետո կինը պոնիով մտել է սրահ:
Աշխատակիցները կանչել են ոստիկանությանը, որը և տուգանել է McDonald’s-ի հաճախորդուհուն:
Արագ սննդի ռեստորանների ցանցի մամլո քարտուղարը հայտարարել է, որ միջադեպը անհարմարություններ է պատճառել մյուս այցելուներին: Նա նաև հավելել է, որ ընկերությունը մտածում է իր հաճախորդների և աշխատակիցների անվտանգության մասին, ինչի պատճառով ավտոսրճարանում հնարավոր չէ սպասարկել հեծանվորդների, հետիոտների և ձիով այցելուների: