Համացանցում արդեն հայտնվել է Քրիստինա Ագիլերայի Hoy Tengo Ganas De Ti երգի տեսահոլովակը, որը նա ձայնագրել է Ալեխանդրո Ֆերնանդեսի հետ մեքսիկական «Փոթորիկ» հեռուստասերիալի համար:

«Այսօր դու ինձ պետք ես»' երգում է գեղեցկադեմ Ֆերնանդեսը և նրան կարելի է հասկանալ. նոր տեսահոլովակում Քրիտինան հպարտությամբ ցուցարել է իր շքեղ կառուցվածքը' բավականին հմայիչ հագուստներով:

Իսկ աշնան սկզբին Ագիլերայի երկրպագուներն ամեն օր կարող են հիանալ նրա նոր կառուցվածքով: The Voice-ի նոր սեզոնը սկսվելու է օգոստոսի 13-ին, իսկ Ագիլերան մարզիչների թիմում է: