Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը թողարկել է թվային էքսկուրսիաների նոր ծրագիր, որը հնարավորություն է ընձեռում ուշագրավ «ճանապարհորդություն» կատարել Փարիզի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակով։
Ինչպես նշում է Euromag-ը, մոտ 50 կտավներ, գրավյուրներ ու լուսանկարներ, որոնք վերաբերվում են լեգենդար աշտարակին, այսուհետ հասանելի կլինեն օգտատերերի համար համակարգչային մկնիկի միայն մի կտոցով։
Google-ը հնարավոր է դարձրել համացանցի միջոցով ծանոթանալ հուշարձանի պատմությանը՝ դրա ստեղծմանը, բացմանը, առաջին այցելուներին և այդ ամենն անել շատ բարձր որակով։
Իսկ որպեսզի օգտատերն ամբողջությամբ խորասուզվի աշտարակի մթնոլորտի մեջ, Google-ի մասնագետներն էլեկտրոնային էքսկուրսավարին «օժտել» են անձամբ Գյուստավ Էյֆելի ձայնով։ Ծրագրի միջոցով հնարավոր է աշտարակի գագաթից դիտել Փարիզի համայնապատկերը։