Պաշտոնական Վատիկանը խոստացել է կրճատել քավարանում անցկացվելիք ժամանակը նրանց համար, ովքեր Twitter-ում կբաժանորդագրվեն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի միկրոբլոգին, հաղորդում է Интерфакс-ը՝ հղում կատարելով The Guardian-ին, որը այս տեղեկությունները ստացել է իտալական ԶԼՄ-ներից:
Twitter-ի միջոցով այդ «ինդուլգենցիային» կարելի է արժանանալ, սակայն, միայն անկեղծորեն և ռեալ ժամանակում Հռոմի պապի tweet-ներին հետևելու դեպքում:
Կաթոլիկ դավանանքի համաձայն՝ քավարանն այն վայրն է, որտեղ մահից հետո հայտնվում են մեղա եկած մեղսավորների հոգիները կամ այն մարդկանցը, ովքեր թեթև մեղք են գործել: Քավարանից հետո մեղքը քավելով հոգին հայտնվում է դրախտում: