Ladynews.am-ի հյուրասրահում է Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Երվանդ Ենգիբարյանը:

-Ասում են՝ կնոջը գրավելու համար համբերություն է պետք, կողքիդ պահելու համար ուշադրություն, նրան կորցնելու համար՝ անտարբերություն. ինչ կասե՞ք Դուք:

-Ընդհանրապես մարդուն պետք է սեր, երբ սիրում ես, չես զգում, որ համբերում ես, ուշադիր ես, դու դառնում ես այդպիսին: Սիրո բացակայության ժամանակ պետք չէ ձևացնել, թե դու անտարբեր ես՝ կորցնելու համար, ուղղակի պետք է լինես այնպիսին, ինչպիսին կաս, և այդ մարդն ինքը կհեռանա:

-Իսկ առհասարակ կնոջ հետ «գործ ունենալիս» ամենամեծ բարդությունը, որ տղամարդը ստիպված է լինում հաղթահարել, ո՞րն է:

-Եթե կա սեր, ապա ոչ մի բարդություն էլ չկա, իսկ հակառակ դեպքում՝ ամեն ինչ էլ բարդ է դառնում:

-Ի՞նչ եք կարծում, տղամարդն «ինչ-որ բան» պետք է անի՞ սիրած կնոջը կողքին պահելու համար, թե՞ կողքին պահել կամ չպահելու մասին չպետք է խոսել, երբ փոխադարձ սեր կա:

-Իհարկե, ինչ-որ հատուկ բան անել պետք չէ, սրտից բխող ամեն ինչ էլ գեղեցիկ է և հաճելի կնոջ համար, հատկապես, որ կանայք շատ լավ են զգում՝ ինչն է սրտանց, ինչը՝ ոչ:

600x580

-Երվա´նդ, դժվա՞ր է կանանց «լեզուն» հասկանալ:

-Յուրաքանչյուր կին ունի իր «լեզուն», պարզապես պետք է հասկանալ՝ որ «լեզուն» դու չես հասկանում և ցանկություն էլ չունես անգամ բառարանից օգտվելու, ուրեմն պետք չէ տանջվես:

-Երբ տղամարդկանց հարց ես տալիս՝ ի՞նչ են առաջին հերթին ակնկալում սիրած կնոջից, գրեթե միշտ հնչում է նույն պատասխանը՝ կնոջ սերն ու հավատարմությունը: Ձեզ էլ է նույնն անհրաժե՞շտ, թե՞ Ձեր ակնկալիքներն այլն են:

-Դա ևս մտնում է այն մի շարք ակնկալիքների մեջ, որոնց մասին չեմ ուզում բարձրաձայնել, թող մնա չբացահայտված:

600x580

-«Երեք ընկեր» ֆիլմում, կերպարը, որ մարմնավորում եք, ռոմանտիկ է, նա սիրում է և անմնացորդ տրվում այդ սիրուն, ի՞նչ կասեք կերպարի և Ձեր ընդհանրությունների մասին:

-Եթե կերպարում չփնտրես և չգտնես մի քիչ քոնը, կերպարը լիարժեք չի ստացվի:

-Օրինակ՝ թաքուն կքաղե՞ք այգիների ծաղիկները՝ սիրած էակին նվիրելու համար:

-Դա արդեն իմ անցյալում է, իսկ կկրկնվի՞, թե՞ չէ՝ ցույց կտա ապագան:

600x580

-Երվա´նդ, կնոջ կանացիությունն ինչի՞ց կարող է խամրել և հակառակը՝ ինչի՞ց կարող է դառնալ ավելի արտահայտիչ:

-Եթե կարողանաք ասել, թե ինչը կարող է խամրեցնել Սոֆի Լորենի կանացիությունը, կփորձեմ պատասխանել՝ ինչն այն կդարձնի ավելի արտահայտիչ:

-Ո՞վ է Ձեզ համար իդեալական կինը:

-Նա, ով կդառնա իմ կինը:

- Իսկ Ձեր կինը դառնալու համար առաջին հերթին ի՞նչ կպանաջվի տվյալ կնոջից:

-Դա իմ գաղտնիքն է:

600x580

-Ասում են՝ ցանկացած կնոջ թույլ տված սխալներում տղամարդու մեղքը կա, համաձա՞յն եք, եթե այո, ապա այդ դեպքում ի՞նչ պետք է անեն տղամարդիկ, որ կանայք քիչ սխալվեն:

-Երբեք սխալը միակողմանի չի լինում, և միայն տղամարդը չէ, որ պետք է մտածի, թե ինչ անի, դա պետք է անեն երկու հասուն մարդիկ՝ փորձելով իրար ճիշտ հասկանալ:

-Ի՞նչ եք կարծում որոշ ժամանակ անց ինչի՞ համար կզղջաք:

-Հուսամ՝ոչ մի բանի:

 

 

Հարցազրույցը՝  Շողիկ Գալստյանի