ABC News-ը ի մի է բերել այն 18 տեսարժան վայրերը, որոնք 2013-ի ընթացքում ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Դրանց թվում են Ճապոնիայի խորհրդանիշ Ֆուձի լեռը, Տաջիկստանի ազգային պարկը՝ 2,5 մլն հեկտար տարածք, Քենիա-Լևա լեռան արգելանոցը, Չինաստանի Սինձիան Տինշան լեռնային հատվածը, Նամիբ ավազի ծովը:
Ինչպես նաև՝ Էթնա հրաբուխը Սիցիլիայում, Մեքսիկայի El Pinacate y Gran Desierto de Altar Biosphere արգելանոցը, Լեհաստանի և Ուկրաինայի Կարպատիայի շրջանի փայտե եկեղեցիները, Կոիմբրայի, Ալթայի և Սոֆիայի համալսարանները, Կարմիր ծովածոց բասկական կետորսական գյուղը, Ֆիջիի մայրաքաղաք Լևուկան՝ որպես պատմական նավահանգիստ:
Մյուսների թվում են հյուսիսկորեական Կեսոն քաղաքի հուշարձանները, որոնք բաղկացած են պատմա-մշակութային 12 տարբեր բաղադրիչներից: Ինչպես նաև՝ Ռաջիստանի լեռնային ամրոցները, պարսկական Գյուլիստանի պալատը, Հուանհե Հանիի բրնձի դաշտերը, որոնք 1200 արվա պատմություն ունեն, գերմանական Բագրպարկը, Ղրիմի Խերսոնես Տավրիկյան հնագույն քաղաքը, Ալ Զուրբիա հնավայրը Պարսից ծոցում:
Լուսանկարները՝ այստեղ: