Սոցցանցերը մեզանում այսօր այնքան տարածված են, որ դրանցում գրառումներ արվում, լուսանկարներ տեղադրվում են ոչ թե օր մեկ անգամ, այլ նույնիսկ ժամը մեկ: Նախկինում որևիցե հայտնի մարդու մասին ինչ-որ նորություն կարդալու կամ նոր ֆոտոշարքը տեսնելու համար ստիպված էինք սպասել մեկ ամիս, մինչև լույս կտեսնեին շոուբիզնեսային ամսագրերը: Այժմ դրա կարիքն այլևս չկա. սոցցանցերն ամեն ինչ անում են ամսագրերի փոխարեն: Այժմ հայտնիներն իրենց անձնականից մինչև ստեղծագործական նորություններ առաջինը ՙտեղադրում՚ են իրենց անհատական էջերում:

Ոմանց կարծիքով, երբեմն դրանք կարող են ծայրահեղ թվալ, քանի որ շատ մանրամասն են ներկայացնում տվյալ մարդու առօրյան, բայց, դատելով դրանց ՙլայք՚-երի թվից ու մեկնաբանություններից, ավելի ես համոզվում, որ հայտնի մարդկանց հետ կապված ամեն ինչն է հետաքրքրում մարդկանց: Անգամ այն, որ շատերը կարող են ՙզայրանալ՚ ու զարմանալ, թե ում է հետաքրքրում՝ այսօր ինչ է կերել կամ որտեղ է հանգստացել այս կամ այն հայտնի մարդը, միևնույնն է, նույն այդ օգտատերերը շարունակում են ուշի-ուշով հետևել հայտնիների սոցցանցային ՙթարմացումներին՚:

Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին օրվա ընթցքում այնքան շատ է լուսանկարներ տեղադրում սոցցանցային իր էջերում, որ նույնիսկ խորագրեր է հնարել դրանց համար՝ ՙлифтолук՚, ՙDaily Look՚ և այլն:

Թինային իր թարմացումներով չի զիջում նաև այժմ Բարսելոնայում գտնվող երգչուհի Աստղիկ Սաֆարյանը: Նրա նկարներին հետևելով՝ տպավորություն է, թե տեղյակ ես Աստղիկի ամեն քայլից:
Արդյոք հայտնիները դա անում են մշտապես ուշադրության կենտրոնում լինելո՞ւ, երկրպագուների տեսադաշտից չկորչելու համար, թե՞ պարզապես շատ են սիրում լուսանկարվել. ենթադրությունները թողնում ենք քեզ: