Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում շուտով համալրում է սպասվում, և չնայած Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհու՝ Քեյթ Միդլթոնի ապագա երեխայի սեռը գաղտնի է պահվում, այնուհանդերձ հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն առաջարկել է փոքրիկին իր անունով կոչել, գրում է Euromag-ը։
«Ուիլյամը հիանալի հայր կլինի, իսկ եթե տղա ծնվի, ապա իմ անունը երեխային շատ կսազի»,-անկեղծորեն ասել է ֆուտբոլիստը, ով արքայազն Ուիլյամի մտերիմ ընկերներից է։
Միդլթոններին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ թագաժառանգի լույս աշխարհ գալը տեղի կունենա հուլիսի 22-ից հետո։ Սակայն ավելի վաղ նշվում էր, որ փոքրիկը կծնվի հուլիսի 13-ին։
Քեմբրիջի դքսուհին պատրաստվում է ծննդաբերել Սուրբ Մերիի հիվանդանոցում, որտեղ տարիներ առաջ արքայադուստր Դիանան լույս աշխարհ է բերել իր որդիներին՝ արքայազն Ուիլյամին ու արքայազն Հարիին։