Մեզ գրավում են այն աղջիկները, որոնք ունեն ձիգ կեցվածք և համաչափ քայլք: Իսկ ի՞նչն է խանգարում լինել այդպիսին: Նույնիսկ ամենաբազմազբաղ լեդին կարող է օրվա մեջ 10-15 րոպե տրամադրել իր առողջությանն ու գեղեցիկ տեսքին: Կիրառեք այս վարժությունները եւ կհամոզվեք, որ փոխվում է ոչ միայն Ձեր կեցվածքը, այլեւ ինքնազգացողությունը:
1. Պառկեք փորի վրա, ձեռքերը տարեք հետ՝ մինչև թիակները, այնպես որ ճակատով կպչեք գետնին: Կրունկները միացրեք իրար, խորը շունչ քաշեք, փորի վրա պառկած դիրքից մեջքով փոքր-ինչ վերև բարձրացեք, ձեռքերը տարածեք կողք, ապա վերադարձեք մեկնարկային վիճակ: Վարժությունը կրկնել 6-10 անգամ:
2. Պառկեք մեջքի վրա, սրունքները ծալեք այնքան, որ նրանք կպչեն ազդրերին: Աջ ձեռքը ուղղեք դեպի առաջ, ապա վեր, միաժամանակ տարածեք աջ ոտքը վեր և կողք: Նույնը կատարել նաև ձախ ոտքով և ձեռքով: Վարժությունը կատարել 5-8 անգամ:
3.Ծնկի գալ, ձեռքերով հենվելով հատակին այնպես, որ ձեռքերի ու ազդրերի բացվածքը նույն լայնության լինեն: Աջ ձեռքը մեկնել առաջ, ապա՝ վեր՝ միաժամանակ ձախ ոտքը հետ և վերև բարձրացնելով: Վերադառնալ սկզբնական դիրքին և կրկնել 6-8 անգամ:
4.Ճապոնական խոնարհում: Ծնկի իջեք, ոտքերը միասին, ձեռքերը բարձրացրեք վերև այնպես, որ մեջքը լրիվ ուղիղ լինի: Չփոխելով գլխի և ձեռքերի դիրքը՝ կռացեք, տարածվեք մինչև հատակ: Այնպես արեք, որ մարմնով հենվեք կրունկներին: Կրծքավանդակով հատակին հասնելով՝ հանգիստ թողեք գլուխը, թեթևացրեք մեջքի ձգվածությունը: Վերադարձեք նախնական դիրք և վարժությունը կրկնեք 4-8 անգամ: