PanARMENIAN.Net - Մայքրոսոֆթ կորպորացիան հայտարարել է Մայքրոսոֆթի համաշխարհային «Երևակայության գավաթ»ուսանողական ամենամյա մրցույթի հաղթողներին։ Հաղթող նախագծերը հայտարարվել են երեք հիմնական կատեգորիաներում՝ Ինովացիա, Խաղեր և Համաշխարհային Քաղաքացիություն։ Հաղթողները հայտարարվել են Երևակայության Գավաթի մրցանակաբաշխության ժամանակ՝պատմական Ալեքսանդրինսկի թատրոնում, որտեղ ներկա էին ավելի քան 800 ուսանող, ժյուրիի անդամներ, միջոցառման գործընկերներ:
87 ուսանողական թիմեր 71երկրներից մրցեցին համաշխարհային եզրափակիչ փուլում։ Ողջ տարվա ընթացքում «Երևակայության գավաթ» միջոցառման համար Մայքրոսոֆթը պարգևատրել է ավելի քան 1 մլն դոլար։
Երևակայության գավաթը 2013-ի հաղթողներն են
Նորարարություն
Առաջին տեղ։Մրցանակ՝ 50,000 ԱՄՆ դոլար – Colinkedթիմ՝ Մեծ Բրիտանիա։ Նախագիծ՝ SoundSYNK։
Երկրորդ տեղ։ Մրցանակ՝ 10,000 ԱՄՆ դոլար – DORAթիմ՝Սլովենիա։ Նախագիծ՝DORA։
Երրորդ տեղ։ Մրցանակ՝ 5,000 ԱՄՆ դոլար – MYRA թիմ՝Թայլանդ։ Նախագիծ՝SkyPACS։
Խաղեր
Առաջին տեղ։ Մրցանակ՝ 50,000 ԱՄՆ դոլար – Zeppelinթիմ՝ Ավստրիա։ Նախագիծ՝Schein։
Երկրորդ տեղ։ Մրցանակ՝ 10,000 ԱՄՆ դոլար – Soliteթիմ՝Ինդոնեզիա։ Նախագիծ՝ Save the Hamsters։
Երրորդ տեղ։ Մրցանակ՝ 5,000 ԱՄՆ դոլար –Banzaiթիմ՝Ֆրանսիա։ Նախագիծ՝ Seed։
Համաշխարհային Քաղաքացիություն
Առաջին տեղ։ Մրցանակ՝ 50,000 ԱՄՆ դոլար –Teamfor a BetterWorldթիմ՝ Պորտուգալիա։ Նախագիծ՝ For a BetterWorld։
Երկրորդ տեղ։ Մրցանակ՝ 10,000 ԱՄՆ դոլար – Omni-HearingSolutionթիմ՝Թայվան։ Նախագիծ՝Omni-Hearing Solution։
Երրորդ տեղ։ Մրցանակ՝ 5,000 ԱՄՆ դոլար –ConfufishRoyaleթիմ՝ Ավստրալիա։ Նախագիծ՝FoodbankLocal։
Մայքրոսոֆթի Երևակայության Գավաթը հանդիսանում է համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ծրագիր և ուսանողական մրցույթ, որը հնարավորություն է տալիս սովորելու և մրցելու՝ կիրառելով նորարար հարթակներ, գործիքներ և ծառայություններ։ Այս տարի Երևակայության Գավաթի 11-րդ մրցույթնէր, որի եզրափակիչը կայացավ Սանկտ Պետերբուրգում, ՌՖ, հուլիսի 8-11-ը։