Լոնդոնի Ճարտարապետական դպրոցի ուսանողները փայտանյութից հետաքրքրաշարժ կառույց են ստեղծել, որն առաջին հայացքից հսկայական բոժոժ է հիշեցնում, գրում է Daily Mail-ը:
Երեք սկսնակ դիզայներները 5 շաբաթում նախագծել, կառուցել և տեղադրել են իրենց բոժոժ-ապաստանը ծառին՝ գետնից երկու մետր բարձրության վրա:
Էկոլոգիական բոժոժ-տնակը պատրաստվել է մայրիի՝ 5 մետր երկարությամբ հատվածից, որը կտրվել է հենց նույն անտառում: