Aravot.am-ը գրում է. Շատ կարևոր է կնոջ մարմնի բույրը: Կանայք հաճախ են լսում իրենց սիրելիներից, թե ինչ անուշ հոտ ունեն, ինչ անուշ են բուրում բնականից, բայց արիուտես, որ այդ մարմնի բույրը ոչ թե բնական է, այլ մի քանի կաթիլ հոտավետ յուղի արդյունք է , որը քսում են իրենց վզի երկայնքով: .Եթե կինը տղամարդուն ասում է, որ 10 րոպեից կհասնի հանդիպման, նշանակում է՝ նա նոր է տանից դուրս եկել: .Աղջիկները կարող է բոլորին մերժեն, բայց նրանց քանակի պակասից տխրում են: .Աղջիկն իր սիրելի տղամարդուն երկու ժամով հանդիպելու համար կարող է 4 ժամ վարսավիրանոցում անցկացնել՝ սանրվածքի, եղունգների հարդարման և այլնի համար: Ահա այսպիսի գաղտնիքներ պարզեց «Առավոտ երիտասարդականը» իր փոքրիկ հարցման ընթացքում: Կային նաև այլ տարբերակներ: Օրինակ՝ 21-ամյա Գրիգորն ասում է.

«Եթե հավանածդ աղջկան նվեր ես ուղարկում, ու նա ասում է, թե լավն էր, բայց դրա կարիքը չկար, ուրմեն կամ նվերն է դուրը շատ-շատ է եկել կամ ուղարկողը, հակառակ դեպքում՝ նվերը ետ կուղարկեր»: Իսկ 18-ամյա Սերգեյը ասում է.

«Աղջիկները սիրում են, որ տղաները թանկացնում են իրենց: Իմ փորձից կարամ ասեմ, որ եթե տղամարդը մի քանի անգամ ընկնում է նրա ետևից և արհամարհանքի արժանանում, ապա լավագույն տարբերակը նրան որոշ ժամանակ հանգիստ թողնելն է կամ ձևացնելը, թե այլևս չես հավանում, այդ դեպքում նրանք են ետևիցդ ընկնում»: 24-ամյա Եվան էլ կանանց գաղտիքներից նշեց հետևյալը.

«Եթե կինը տղամարդուն հարցնում է՝ տեսքս նորմա՞լ է, ուրեմն նա ուզում էր նրանից լսել, թե ինքը հոյակապ տեսք ունի»: Իսկ ռուսական կայքերից մեկը այսպիսի փաստեր և գաղտնիքներ է հրապարակել կանանց մասին: Առանձնացրել ենք հետևյալը. .Աղջկա երջանկությունը հակադարձ համեմատական է նրա գեղեցկությանը: Սովորաբար գեղեցիկ աղջիկները 25 տարեկանից հետո դժբախտանում են ։