Այսօր երեկոյան պարզ կլինի «Славянский базар» Գրան-պրիի ճակատագիրը:
Այսօր երեկոյան Վիտեբսկում տեղի կունենա էստրադային երգի մրցույթի եզրափակիչ փուլը: Մասնակիցները կկատարեն իրենց երգերը Միխայիլ Ֆինբերգի Ազգային նվագախմբի ուղեկցությամբ: Ներկա դրությամբ առաջնային տեղը գրավում է Բելոռուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովյովը, որը հավաքել է 100 բալլից 98-ը: Հիշեցնենք, որ Հայաստանը «Славянский базар»-ում ներկայացնում է Վրեժ Կիրակոսյանը։