Երբեմն լուսանկարիչներն ապշեցնում են մեզ իրենց արվեստով, մեզ շրջապատող աշխարհը յուրովի ներկայացնելու տաղանդով, իսկ երբեմն էլ անում են հակակրանքի արժանի կամ այնպիսի սովորական գործեր, որ դժվար է հասկանալը՝ ինչու է տվյալ աշխատանքը ճանաչվել գլուխգործոց։ Այնուամենայնիվ, այդ աշխատանքները վաճառվել են միլիոնավոր դոլարներով, հայտնում է Tert.am-ը` հղում տալով bigpicture.ru-ին՝ ներկայացնելով 10 լուսանկար։

1.Ռեյն II (1999)
Հեղինակ՝ Անդրեաս Գուրսկի
Գինը՝ $4 338 500

Գուրսկին հայտնի գերմանացի լուսանկարիչ է։ Նկարն արվել է 1999-ին, որում պատկերված է Ռեյն գետը։ Լուսանկարում ամենազարմանալին այն է, որ դա արվել է Photoshop-ի օգնությամբ։ Սկզբնապես ֆոնը փչացրել են էլեկտրակայանները, շանը ման տվող տղամարդը և այլն, որոնք հեռացվել են։

expensive01 10 самых дорогих фотографий в мире, проданных за сумасшедшие деньги

2.Անանուն#96 (1981)
Հեղինակ՝ Սինդի Շերման
Գինը՝ $3 890 500

Ամերիկացի լուսանկարչուհի Սինդի Շերմանը 7-րդ տեղն է զբաղեցրել ArtReview-ի 2011թվականի՝ «Արվեստի աշխարհում 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում։ Նրա խոսքով՝ իր այս նկարը խոր իմաստ է պարունակում. դեռևս դեռահաս աղջիկը՝ միաժամանակ անմեղ ու գրավիչ, ձեռքում պահել է թերթի կտոր, որտեղ գրված են ծանոթությունների մասին հայտարարություններ, ինչը նշանակում է, որ դեռ չամրապնդված կնոջ էությունը միջոց է ման գալիս ժայթքելու։

expensive02 10 самых дорогих фотографий в мире, проданных за сумасшедшие деньги

3.Ձերդ Գերազանցության համար, լուսանկարների կոլաժ (1973)
Հեղինակներ՝ Գիլբերտ Պրոշ և Ջորջ Պասմոր
Գինը՝ $3 765 276

Նրանց սև-սպիտակ լուսանկարների կոլաժը վաճառվել է 2008-ին։ Գնորդն անհայտ է։

 

expensive03 10 самых дорогих фотографий в мире, проданных за сумасшедшие деньги

4. «Խոսում են մահացած մարտիկները» (1992)
Հեղինակ՝ Ջեֆ Ուոլ
Գինը $3 666 500

Կանադացի լուսանկարչի ամենահայտնի լուսանկարը ստեղծվել է Աֆղանստանում պատերազմի ազդեցության ներքո։ Լուսանկարում բոլոր մարդիկ հրավիրված դերասաններ են։

expensive04 10 самых дорогих фотографий в мире, проданных за сумасшедшие деньги


5. Անանուն (Կովբոյ, 2001-2002)
Հեղինակ՝ Ռիչարդ Փրինս
Գինը՝ $3 401 000

Այս լուսանկարը ստեղծվել է հատուկ «Մալբորոյի» գովազդային արշավի համար։

expensive05 10 самых дорогих фотографий в мире, проданных за сумасшедшие деньги

6. 99 ցենտ II (2001)
Հեղինակ՝ Անդրեաս Գուրսկի
Գինը՝ $3 346 456

Երկու լուսանկարներից արված «99 ցենտ II»-ը թեև «Ռեյն II»-ից պակաս գնով է վաճառվել, սակայն «համալրել» է Գուրսկիի միլիոնները։ Լուսանկարում պատկերված է սուպերմարկետ, որտեղ վաճառվում են լայն սպառման ապրանքներ։

expensive06 10 самых дорогих фотографий в мире, проданных за сумасшедшие деньги

7. Լոս Անջելես (1998)
Հեղինակ՝ Անդրեաս Գուրսկի
Գինը՝ $2 941 755

Լոս Անջելեսը՝ գիշերը. լուսանկարը խորհրդանշում է ժամանակակից աշխարհը և մարդու տեղը դրանում։

 

expensive07 10 самых дорогих фотографий в мире, проданных за сумасшедшие деньги

8. Լիճը լուսնային լույսի ներքո (1904)
Հեղինակ՝ Էդվարդ Ստայհեն
Գինը՝ $2 928 000

Ստայհենի հանրահայտ լուսանկարը սկզբնապես եղել է սև-սպիտակ, սակայն գույն է ձեռք բերել շնորհիվ լուսազգայուն ժելեի։ Մինչ նա, նման տեխնոլոգիա ոչ ոք չի կիրառել։

expensive08 10 самых дорогих фотографий в мире, проданных за сумасшедшие деньги


9. Անանուն#153 (1985)
Հեղինակ՝ Սինդի Շերման
Գինը՝ $2 770 500

Լուսանկարում պատկերված է մահացած կին.նրա սառած աչքերը նայում են երկինք, բերանը կիսաբաց է, իսկ այտին կապտուկ կա։

expensive09 10 самых дорогих фотографий в мире, проданных за сумасшедшие деньги


10. Բիլի Կիդ (1879–80)
Հեղինակն անհայտ է
Գինը՝ $2 300 000

Կիդն ամերիկացի հանցագործ է եղել, ով մեղադրվել է 21 մարդու սպանության համար։ Այս լուսանկարի բացառիկությունն այն է, որ այն միակն է, որտեղ պատկերված է Կիդը։

expensive10 10 самых дорогих фотографий в мире, проданных за сумасшедшие деньги