Սթրեսը հաղթահարելու ամենաճիշտ միջոցներից մեկը սովորական զբոսանքն է, համոզված են գիտնականները: Արագ քայլելը կամ ոչ արագ վազքը հանգստացնում է զգացմունքները, գրում է The Daily Mail-ը:
Հետազոտության արդյունքների համաձայն, վազքը նպաստում է նոր նեյրոնների ստեղծմանը, որն արգելակում է ուղեղի ակտիվությունը և հանգստացնում նյարդային բջիջները: Փորձարկումները կատարվել են առնետնետի վրա: Գիտնականները սթրես առաջացնելու համար կրծողներին տեղադրել են սառը ջրի մեջ. ի պատասխան' չվազող կենդանիների ուղեղում ակտիվ նեյրոնները հայտնվել են ուղեղի գիպոկամպ գոտում (էմոցիոնալ ռեակցիաների): Իսկ վազքուղու վրա դրված կենդանիների մոտ միանգամից միացել են ակտիվությունը նզացեզնող նեյրոնները: Այսպիսով, նրանց տագնապն անցնում էր և օրգանիզմն ավելի լավ էր հաղթահարում սթրեսը:
Պրիսթոնի համալսարանի պրոֆեսոր Էլիզաբեթ Գոլդի խոսքերով, նույն կերպ է աշխատում նաև մարդու ուղեղը: Ֆիզիկական ակտիվությունը վերադասավորում է ուղեղը և տագնապի զգացողությունը չի խանգարում նորմալ աշխատանքին: Սա ցույց է տալիս, թե որքան ճկուն է մարդու օրգանիզմը:
Անահիտ Փիրումովա