Սենդվիչներն իսկական փրկություն են նրանց համար, ովքեր շատ քաղցած են և անհամբեր վայրկյաններն են հաշվում, թե երբ են համեղ ու հագեցնող մի բան ուտելու: Ձվով սենդվիչը բացի նրանից, որ համեղ է, նաև շատ օգտակար է:
Պատրաստման համար անհրաժեշտ է'
2 կտոր սենդվիչի հաց,
2 ձու,
հազարի թերթ,
հոլանդական պանիր' 1 կտոր,
խոզապուխտ' 1 կտոր,
Պատրաստման եղանակը.
Վերցրեք 2 կտոր հացը և տապակեք տոստերի մեջ: Ձուն թավայի մեջ կոտրեք այնպես, որ չվնասվի դեղնուցը: Պատրաստի ձվածեղը դրեք հացի կտորներից մեկի վրա, վրան՝ պանիրը, խոզապուխտը, հազարի թերթը և փակեք մյուս կտոր հացով: Բարի ախորժակ: