Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունն ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին մատչում չի տրամադրում Outlook, Skype, SkyDrive ծառայությունների փոստային օգտատերերի անձնական տվյալներին։ Ինչպես նշում է Tert.am-ը` հղում տալով Взгляд-ին, այս մասին հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։
«Microsoft-ը ոչ մի պետական կառույցի չի տրամադրում ամբողջական կամ անմիջական մատչում SkyDrive, Outlook.com, Skype կամ որևէ այլ ծառայության»,- ասել է ներկայացուցիչը՝ մեկնաբանելով The Guardian-ի վերջին հրապարակումը։
Հինգշաբթի բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել էր մի հոդված, ըստ որի՝ «ջրի երես են դուրս եկել» Microsoft-ի ու ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների համագործակցության մասին նոր փաստաթղթեր։
Նյութում ասվում է, որ Microsoft-ն Ազգային անվտանգության ծառայությանը հնարավորություն է տվել շրջանցել սեփական կոդավորված պաշտպանությունը, որպեսզի ԱԱԾ-ը մատչում ստանա Outlook-ի նամակներին ու չաթերին։