Սլացիկ մարմին, խորհրդավոր հայացք, կրակոտ խառնվածք… Բայց այսպիսի գեղեցկուհիներից էլ տղամարդիկ հեռու են փախչում: Ինչու՞ է այդպես լինում: Կան կանանց տեսակներ, որոնց հետ տղամարդիկ չեն ցանկանում ոչ մի կերպ կապ ունենալ: Որո՞նք են դրանք:
Ման եկող բարբի. կին, որ սիրում է հաճախ փոխել իր ընկերներին: Ամենասարսափելին այն է, որ նա հպարտանում է դրանով: Տղամարդու համար դա սարսափելի հարված է ինքնագնահատականին, չէ՞ որ նա դադարում է լավագույնը լինելուց տղամարդու համար:
Հիսթերիկ. կին, ով կարող է լուն ուղտ դարձնել, փոքրիկ թյուրիմացությունը վերածել ողբերգության: Նա կամակոր է, համառ, պատրաստ է ամեն առիթով հիսթերիաներ կազմակերպել, հատկապես եթե ինչ-որ բան իր սրտով չէ:
Շատախոս. կին, ով հաճույքով և հիացմունքով պատմում է ամենը, ինչ կատարվել է իր/ընկերուհու/մայրիկի հետ այսօր/երեկ/մի տարի առաջ: Այսպիսի կանայք ճնշում են տղամարդկանց, ովքեր ստիպված են ամբողջ ժամանակ լսել և հասկանալ ասվածի իմաստը:
Առևտրականի ոգով կին. նշաններն են՝ անդաստիարակություն, սանձարձակություն, նրբազգացության բացակայություն, վուլգարություն, հայհոյանքների օգտագործում, բարձր ծիծաղ:
Տղամարդատյաց. հավատում է, որ բոլոր տղամարդիկ սրիկա են և միայն մի բան են ուզում: Այս կինը վստահ է, որ տղամարդն ունակ չէ հասկանալ/սիրել/հավատարիմ լինել/խելացի լինել:
Ալարկոտուհի. ձգտում է դասավորել իր կյանքն ուրիշների հաշվին և ոչինչ չանել: Նրա ռազմավարությունն է տղամարդուց ամեն ինչ վերցնելն ու փոխարենը ոչինչ չտալը:
Հեղինակ` Mari love