Ամերիկացի գիտնականները պարզել են՝ ճնշումը կարգավորելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն էլ յոգուրտի պարբերաբար օգտագործումն է:
Սակայն այն ամեն օր օգտագործելով՝ պետք է ուշադիր լինեք, որ կալորիականությունը շատ բարձր չլինի: Այն մարդկանց մոտ, որոնց սննդակարգում միշտ յոգուրտ կա, 31 տոկոս քիչ են ենթակա դառնում հիպերտոնիայի: Ինչպես նշում են բժիշկները, եթե ուզում եք առողջ լինել' օգտագործեք ցածր կալորիականությամբ յոգուրտ՝ թեկուզ երեք օրը մեկ մի բաժակ: