ԱՄՆ Իլլինոիս նահանգում ապրում է «Ռապունցել»-ների ընտանիքը. մոր և երեք աղջիկների մազերի երկարությունն ընդհանուր առմամբ կազմում է 4 մետր:
Թերե Լինն Սվետլեչիչ Ռասելը չի կտրում իր մազերը դեռ երիտասարդ տարիքից: Ամուսնությունից հետո նա սկսեց ավելի շատ խնամել իր «հարստությունը», քանի որ ամուսինը հպարտանում է կնոջ երկար վարսերով: Հոր հիացմունքը դարձել է նաև երեք աղջիկների ոգեշնչման աղբյուրը, որոնք ևս որոշել են երկարացնել իրենց վարսերը:
Ընտանիքում մեծանում է նրանց 1-ամյա փոքրիկ քույրիկը, ում մի փոքր մեծանալուց հետո հավանաբար սպասվում է նույն ճակատագիրը: