Թմրավաճառքի դեմ պայքարի հունական ծառայությանը հաջողվել է առգրավել նախկինում անհայտ թմրանյութի տեսակ, որը զրկված է համից, գույնից և հոտից: Թմրավաճառների կողմից հայտնի «Բռնության դեղահաբը» ճնշում է մարդու տեղաշարժվելու ունակությունը և արգելափակում է նրա կամային գործողությունները, ինչը յուրաքանչյուրին հեշտ թիրախ է դարձնում հանցագործների համար, հաղորդում է Tert.am-ը՝ հղում տալով Russia Today-ի ռուսական ծառայությանը:
Չարագործները թմրանյութը լցնում են ուտելիքի կամ խմիչքի մեջ և մատուցվում են զոհին, ինչը համտեսելուց հետո մարդը հայտնվում է հանցագործների ճիրաններում, որովհետև նրա գիտակցությունը մթագնում է, իսկ դիմադրելու ունակությունը՝ վերանում:
Այս թմրանյութը ընդունելուց հետո, ինչը մարդը կարող է նաև չիմանալ, զոհը ոչինչ չի հիշում: Ըստ մասնագետների, թմրանյութի բազմակի ազդեցությունը կարող է անդառնալի հետևանքներ թողնել մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա:
Թմրավաճառքի դեմ պայքարի ծառայությանն այս կապակցությամբ երիտասարդ հայրենակիցներին խորհուրդ է տվել ուշադիր լինել և հնարավորության դեպքում խուսափել գիշերային ակումբներից և կասկածելի խմբերից, ինչպես նաև հրաժարվել անծանոթի հետ մեկ բաժակ մարտինի խմելուց: