Գաղտնիք չէ, որ սերիալային դեմքերը շատ կարճ ժամանակահատվածում գրավում են հեռուստադիտողներին ու դառնում նրանց տան ամենօրյա հյուրերից: «Բանակում» հեռուստասերիալից հետո «Քաղաքում»-ում ծանոթացանք նոր դեմքերի հետ, որոնք ոչ պակաս ուշադրության արժանացան հեռուստադիտողների կողմից: Այժմ այդ սերիալում է նկարահանվում Թատերական ինստիտուտն ավարտած Անաիս Սարդարյանը, ով մարմնավորում է Անուշիկին:
Անաիսի հետ հանդիպեցինք երևանյան սրճարաններից մեկում, խոսեցինք սերիալում իր դեբյուտային դերից, հաջողություններից ու անձնական կյանքից: Ի դեպ, դերասանուհին հարցազրույցի էր եկել նույն հեռուստասերիալում Համբարձումի կերպարը մարնավորող Էմիլ Գալստյանի հետ:
Դերասանուհու հետ ունեցած ծավալուն հարցազրույցը կարող եք կարդալ «Ե՞ս Yes!» ամսագրի # 6(85) համարում, իսկ հիմա կարող եք դիտել նրա ֆոտոշարքը:

Լուսանկարները' Էմին Արիստակեսյանի