Դուք ինքներդ կարող եք պատրաստել ձեռքի քսուկին փոխարինող հիանալի միջոց, որն օգնում է առաջացած ճաքերի, չորության վերացմանն ու վերականգնում մաշկի առաձգականությունը:
Բաղադրություն.
- 1 ձվի դեղնուց
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 ճաշի գդալ բուսական յուղ
Բաղադրիչները խառնել այնքան, որ դառնա համասեռ զանգված: Վերցնել 1 լ տաք ջուր, ավելացնել 2 ճաշի գդալ սոդա և ձեռքերը 10 րոպե դնել այս հեղուկի մեջ:
Այնուհետև, առանց ձեռքերը լվանալու, չորացնել ու քսել մեղրից, դեղնուցից և բուսական յուղից պատրաստված համասեռ մասսան' քսուկը, լվացվել 20 րոպեից:
Ազդեցությունը հիանալի է լինում. ձեռքի մաշկը դառնում է փափուկ, էլաստիկ և բոլոր խնդիրներն անցնում են մոտավորապես 3-4 օրվա ընթացքում: