Նայեք ձեր այֆոնի, այփադի, մակբուկի հետևի վահանակին: Դուք կտեսնեք հետևյալ բառերը «Designed by Apple in California. Assembled in China.»: Ամերիկացիներից շատերի, այդ թվում նաև երկրի նախագահի մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Apple-ը գրեթե իր ողջ արտադրական հզորությունները երկրից դուրս հանել: Անցյալ տարի նախագահի և ԱՄՆ-ի կարևոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ անցնող պաշտոնական ճաշի ժամանակ երկրի ղեկավարը հետաքրքրվեց, թե ինչ կարժենա աշխատատեղերը վերադարձնել Նահանգներ: Ջոբսի կարծիքով դա իրագործել անհնարին է:
Ինչու՞ է անհնարին: Ինչու՞ Apple ընկերության այֆոնները, այպադները և այլ մոգական գադժետները չեն կարող արտադրվել ԱՄՆ-ում: Ինչու՞ կենցաղային էլեկտրոնիկա և համակարգիչներ արտադրող ամերիկյան ընկերությունները չեն կարող սեփական երկրում հավաքել դրանք, ստեղծելով նոր աշխատատեղեր և օգնելով տնտեսությանը պայքարելու ճգնաժամի դեմ:
New York Times թերթը անցնելով լուրջ հետազոտություններ, որն ընդգրկում էր նաև զրույցները նախկին և ներկայիս Apple-ի ղեկավարների հետ ստացավ պարզ և վախեցնող պատասխան. այֆոնները Ամերիկայում չեն արտադրվում, քանի որ Ամերիկայում դրանց արտադրության կազմակերպումը անհնարին է: Նման արտադրության համար բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվացքները և աշխատուժը:
Չինական գործարանում, որտեղ վերջնական հավաքվում են այֆոնների մեծ մասը, աշխատում է 230 հազար մարդ: Ամն-ում այդ քանակությունից մեծ բնակչություն ունեցող քաղաքների թիվը 83-ն է: Ընդ որում, բնակչության քանակը չի համընկնում աշխատունակների քանակի հետ: Աշխատուժի միջին քանակը կազմում է ամբողջ բնակչության 65%-ը: Ստացվում է, որ միայն 50 քաղաքներում կա բավարար քանակի աշխատուժ: Նույնիսկ Նյու Յորքում, ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքում, 230 հազար բնակիչը դա ամբողջ բնակչության 3%-ն է: Պատկերացնու՞մ եք, որ Նյու Յորքում հարյուր մարդուց երեքը ամեն օր հոսքագծի մոտ նստած այֆոն է հավաքում:
Վերջին երկու տարիներին շատ ենք լսել Foxconn գործարաններում ծանր աշխատանքային պայմանների մասին: Չինական այս ընկերություններըը պատասխանատու են Apple-ի և այլ խոշոր ընկերությունների պատվերով կենցաղային էլեկտրոնիկայի արտադրության համար: 230 հազար մարդուց մոտավորապես ¼ մասը ապրում է գործարանի հանրակացարաններում և օրական ստանում 17 դոլարից պակաս աշխատավարձ: Միգուցե այսպիսի պայմանները թվում են անմարդկային, սակայն առկա աշխատատեղերի պահանջարկը այնքան մեծ է, որ Apple-ի մատակարարման բաժնի նախկին ղեկավար՝ Ջեննիֆեր Ռիգոնին (Jennifer Rigoni) New York Times թերթին տված հարցազրույցում ասաց, որ Foxconn-ը կարող է օրեկան ընդունել 3 000մարդ:
Սրանք ընդամենը մի քանի օրինակ են, որոնք ցույց են տալիս թե չինական արտադրության չափերը, արագությունը և արդյունավետությունը որքանով են գերազանցում ԱՄՆ-ի տվյալ պահի արտադրողական կարողություններին: Թերթի հաշվետվությունը պարունակում է նաև այլ ապշեցուցիչ հանգամանքներ: Իհարկե, հոսքագծի մոտ նստած 200 մարդկանց, ովքեր A-դետալը տեղադրում են դետալ B-դետալի մեջ չի կարելի համարել որոկավորված աշխատուժ: Սակայն գործարանում աշխատում են նաև 8700 ինժեներներ, որոնք հսկում են արտադրության ընթացքը: Իսկ նրանց չի կարելի համարել ցածր որոկավորում ունեցող մասնագետներ:
Times-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում այդ քանակությամբ և այդպիսի բարձր որակավորում ունեցող ինժեներներ հավաքագրելու և վարձելու համար կպահանջվի իննը ամիս: Չինացիները դա արեցին 15 օրում:
Սովորաբար արտադրությունը արտասահման տեղափոխելու պաշտպաններն ասում են. «Ամերիկայում արտադրելը կլինի ավելի թանկ», որը ի վերջո անպայման կանդրադառնա գնի վրա:
Մի փոքր ուռճացնելով շատերը կանխատեսում են, որ ԱՄՆ-ում հավաքած այֆոնի արժեքը կլինի 1000 դոլար: Սակայն Apple-ի արտադրությունը Չինաստան տեղափոխելը միայն գնով չէ պայմանավորված : Հիմնական պատճառն այն է, որ ընկերությանը հարկավոր են այնպիսի գործարաններ, որտեղ հնարավոր է կարճ ժամանակում հնարավորինս շատ այֆոններ արտադրել: Դրա համար անհրաժեշտ են ճկունություն և Apple-ի պահանջներնի արագ հարմարվելու ունակություն: Ըստ Apple-ի ղեկավարներից մեկի. «ԱՄՆ-ը դադարել է պատրաստել համապատասխան հմտություններով մարդկանց»:
Times թերթը բերում է այֆոնների վաղ պատմությունից մի վառ օրինակ: Ամեն ինչ սկսվեց այֆոնների շուկայում հայտնվելուց շատ առաջ: Ի սկզբանե նախատեսված էր այֆոնների էկրանները պատրաստել պլաստիկից: 2007-ի կեսերին, առաջին այֆոնի խանութում հայտնվելուց մոտավորապես մեկ ու կես ամիս առաջ, Ջոբսը հասկացավ այս որոշման անհեթեթությունը: Ջոբսը, որն այֆոնի նմուշը կրում էր գրպանում՝ նկատեց, որ անբողջ էկրանը պատվել է խազերով: «Ես նման ապրանք չեմ վաճառի: Ես ուզում եմ էկրանը լինի ապակուց և ես ուզում եմ, որ դա արվի 6 շաբաթվա ընթացքում»: Ջոբսին քիչ թե շատ ճանաչող մարդիկ գիտեին, որ դա բլեֆ չէ: Եթե ապրանքը չհամապատասխանի ստանդարտին այն չի վաճառվի: Առաջին այֆոնների մինչ վաճառքում հայտնվելու 6 ամիսների սպասելիքները հետաքրքրությունը հասցրել էին խելահեղության աստիճանի և կազմակերպության ղեկավարները գիտեին, որ իրենք ստիպված են լինելու մեծ արագությամբ արտադրել այն: Եվ վերջի պահին կարևոր բաղադրիչներից մեկի փոփոխությունը նշանակում էր աշխատանքային այնպիսի ռեժիմ, որն ամերիկյան արտադրությունում անհնարին էր: Սակայն այն ինչի համար Ամերիկայում կպահանջվեր ամիսներ, Չինաստանում արեցին 6 շաբաթում:
Apple-ը ամերիկյան ընկերություն է, որն ունի ֆինանսական աննախադեպ հաջողություն: Այդ պատճառով ամերիկացիներից շատերը դժգոհ են, որ այդ հաջողության փոքր մասն է հասնում իրենց պետությանը: Ոմանք կարող են ասել, որ Apple-ի հաջողության մի մասը ամերիկյան աշխատողների հաշվին է: Սակայն, եթե հավատալ New York Times-ի հաշվետվությանը, կստացվի, որ այնպիսի աշխատուժ, ինչպիսին հարկավոր է Apple-ին Ամերիիկայում երբեք չի էլ եղել: