Դալայ Լաման իր ծննդյան օրը երիտասարդներին կոչ է արել «ավելի երջանիկ դարաշրջան» ստեղծել
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման իր ծննդյան տարեդարձի օրը դիմել է երիտասարդությանը՝ կոչ անելով վերջիններիս «ավելի երջանիկ դարաշրջան կառուցել»:
Հարավային Հնդկաստանում՝ հազարավոր տիբեթյան աքսորյալների հետ միասին, Դալայ Լաման իր ծննդյան 78-ամյակը նշել է հուլիսի 6-ին, հայտնում է Tert.am-ը՝ հղում տալով The Telegraph-ին:

«Մերօրյա սերունդը կարող է ստեղծել ավելի լավ պայմաններ և կառուցել մի աշխարհ, որտեղ բոլորը կապրեն ներդաշնակության մեջ»,- հայտարարել է նա, ով Տիբեթ է մեկնել 1959-ին՝ Չինաստանի կառավարության դեմ ապստամբության ձախողումից հետո:

Դալայ Լաման ելույթով հանդես է եկել շուրջ 40.000 տիբեթցիների առջև, ովքեր այժմ բնակվում են Հնդկաստանում: