Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն այնքան էլ օգտակար չեն մաշկի համար: Ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթները կարելի է բաժանել մի քանի տիպերի ՈՒՄ -А, ՈՒՄ -В և ՈՒՄ –С ճառագայթները: Ամենավնասակար ՈՒՄ –С ճառագայթներն ազդում են օզոնային շերտի վրա, ՈՒՄ –А ճառագայթներն առաջացնում են մաշկի վաղաժամ ծերացում, իսկ ՈՒՄ -В ճառագայթներն արևային այրվածք են առաջացնում:
Սոլյարիներն անվնաս են մաշկի համար: Դա սուտ է: Երբ դուք սոլյարի եք գնում, դուք կրկին ձեր մաշկը ենթարկում եք ՈՒՄ –А ճառագայթների ազդեցությանը: Նրանք մտնում են մաշկի տակ՝ վնասելով այն և դառնալով քաղցկեղի առաջացման հավանական պատճառ:
Արևապաշտպան միջոցները պետք է պաշտպանեն ՈՒՄ –А և ՈՒՄ -В ճառագայթներից: Նայեք SPF գործոնին. այն պետք է 15-ից ցածր չլինի (կախված ձեր մաշկի գույնից և տեսակից) և պարունակի հետևյալ բաղադրիչներից գոնե մեկը՝ օքսիբենզոն, ավոբենզոն կամ երկօքսիդ տիտան:
Եվս մեկ առասպել. ամպամած օրերին արևապաշտպան միջոցներ հարկավոր չեն: Իրականում, նույնիսկ ամպամած օրերին արևի ՈՒՄ ճառագայթումը հասնում է Երկրին: Դրա համար էլ, ամեն օր՝ անկախ եղանակից, հատկապես լոգանքից հետո, արևապաշտպան քսուք քսեք: