Այժմ հնարավոր է ուտել շոկոլադ և չգիրանալ
Մեծ Բրիտանիայում հայտնվել է շոկոլադ, որը կարելի է ուտել առանց գիրանալու վախի:
Շոկոլադի յուրաքանչյուր սալիկ պարունակում է ընդամենը 20 կալորիա: Բացառիկ մթերքի հեղինակը մաթեմատիկական քոլեջի 25-ամյա շրջանավարտ Անիշ Պոպատն է:
Անիշը փոխել է շոկոլադի պատրաստման ավանդական բաղադրատոմսը և հասել այդպիսի ցածր կալորիականության: Այս նոր շոկոլադե սալիկներում չկա յուղ, սերուցք և ձու: Օգտագործվում է կակաո փոշի, արոմատիզացված ջուր և մի գաղտնի բաղադրամաս: Նոր շոկոլադը կարող է լինել կոլայի, կամ, ասենք, թեյի համով: Համի տարբերակները ավելացվելում են:
Անրադառնալով շոկոլադի այս նոր տեսակին՝ բժիշկ Շենկերը Բրիտանիայի դիետոլոլգների ասոցիացիայից հայտնել է իր հավանությունը և ասել, որ խորհուրդ կտա այն բոլոր շոկոլադամոլներին: