Պատրաստում ենք իսկական աշնանային աղանդեր:

Վերցրեք 8 ձու, 180 գր շաքարավազ, 250 գր սև շոկոլադ, 20 գր կոնյակ, 75 գր ալյուր:

Լավ հարեք ձուն, ապա աստիճանաբար ավելացնելով շաքարավազը, շարունակեք հարել այնքան, մինչեւ ստացվի սպիտակ զանգված, իսկ շաքարն ամբողջությամբ լուծվի: Շոկոլադը հալեցրեք ջրաբաղնիքում և լցրեք ընդհանուր զանգվածի մեջ: Ավելացրեք նաև կոնյակն ու ալյուրը և ամբողջը միասին լավ խառնեք: Այս քանակի մթերքներից Դուք կստանաք 7-8 բաժակ շոկոլադե սուֆլե, որը պետք է եփել 8 րոպե 180 С ջերմաստիճանի պայմաններում: