Արդյոք պե՞տք է հիշեցնել, թե ինչ հրաշալի է, երբ ոտք ու ձեռքդ կապված չեն: Եթե՝ այո, համեցիր. 10 հիշեցում:

1. Ցանկանում ես արձակուրդդ անցկացնել Կուբայում կամ որևէ այլ երկրում, որի մասին վաղուց երազո՞ւմ էիր։ Օնլյան գնում ես տոմսը և իրականացնում երազանքդ։ Մինչդեռ ամուսնացած ընկերուհիդ պատրաստվում է իր արձակուրդն անցկացնել ամուսնու ծնողների ամառանոցում:

2. Քանի դեռ ինքդ քո գլխի տերն ես և կարող ես ծախսել' առանց հետևանքների մասին մտածելու, խենթացնող ներքնազգեստի հավաքածու կարող ես հավաքել: Հետո դրանք քեզ շատ պետք կգան ամուսնական կյանքում:

3. Ոչ ոքի առջև դեռ պարտականություններ չունես և ինքդ ես տնօրինում ժամանակդ, ուստի կարող ես միջազգային որևէ թրեյնինգի մեկնել կամ եթե ավելի նպատակասլաց գտնվես, ուսումդ շարունակել արտասահմանյան որևէ համալսարանում:

4. Վատնել ողջ աշխատավարձդ ծննդյանդ տարեդարձի կապակցությամբ' առաջնորդվելով «Միայն մեկ անգամ ենք ապրում» կարգախոսով:

5. «Անվճար խմիչքների ակցիաներից» օգտվելու հնարավորություն. սրճարաններում և բարերում միշտ էլ գտնվում են երիտասարդներ, ովքեր ցանկանում են խմիչք հյուրասիրել միայնակ և հմայիչ աղջիկներին:

6. Մշտապես հավաք և կոկիկ լոգարան ունենալու երանություն: Վայելիր, քանի դեռ այնտեղ ամեն ինչ իր տեղում է:

7. Նոր ծանոթություններ և հրաշալի սիրավեպ ունենալու հնարավորություն. չէ՞ որ դու ամեն անգամ գնում ես «առաջին» ժամադրության:

8. Մի շիշ լավ գինի, պանրի նախընտրած տեսակ... և քո սիրելի կարկանդակները. չէ՞ որ քեզ դեռ չի անհանգստացնում «Ինչ եփել այսօր» հարցը...

9. Ամեն ինչին բռավո, միշտ բռավո (երբ ստիպված չես պատասխան գտնել ամուսնուդ բարեկամների կծու մեկնաբանություններին):

10. Սոցկայքերում նոր և հետաքրքիր ծանոթությունների կատարյալ ազատություն: Բայց խորհուրդ կտայինք զգուշանալ. գուցե այդ ծանոթություններից մեկը վերջ դնի քո «սինգլ» կյանքին։