Ալյասկայի բնակիչ Հենրի Լեյբմանը բռնել է բերինգյան ծովային պերկեսի, որի տարիքը կարող է կազմել 200 տարի, Tert.am-ը` հղում տալով Lenta.ru-ին, որն էլ իր հերթին հղում է կատարել USA Today-ին:
Ձկան հստակ տարիքը դեռևս չի որոշվել, սակայն մասնագետները հայտարարում են, որ պերկեսն առնվազն 200 տարեկան է: Ծովային կեդանու տարիքը կպարզեն լսողական ոսկրիկի վրա եղած տարիքային օղակների միջոցով:
Ըստ Լեյբմանի, նա մտադրված է ձկից խրտվիլակ պատրաստել և որպես հուշ պահել իր մոտ: Ձուկը կտեղադրվի իր տանը: Ձկնորսության ամերիկացի սիրահարը պատմել է, որ ձկանը բռնել է հասարակ ցանցերի միջոցով:
Ծովային պերկեսները երկարակյաց են: Նրանց որոշ տեսակներ ապրում են 50-100 տարի, սակայն հայտնի են նաև ավելի ծեր պերկեսներ: Եթե Լեյբմանի բռնած ձկան տարիքը պարզվի, ապա նա կարող է պայքարել ռեկորդ գրանցելու համար: