Նյու Յորքը կդառնա աշխարհում առաջին մեգապոլիսը, որը կունենա իր սեփական համացանցային դոմենը: Այս մասին այսօր հայտարարվել է քաղաքի ադմինիստրացիայի ցանցային ռեսուրսների միջոցով, հաղորդում է Tert.am-ը` հղում տալով ИТАР-ТАСС-ին:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ շատ շուտով ընկերությունները և անհատները կկարողանան իրենց կայքերը գրանցել «nyc» դոմենային հատվածում: Դրանում կարող են աշխատել այնպիսի կայքեր, որոնք տեղադրված են Նյու Յորքում կամ պատմում են քաղաքի մասին:
Դոմեն ստանալու համար քաղաքը ICANN ընկերությանը պաշտոնական դիմում էր ներկայացրել 2009 թվականին: