Արդեն կեսգիշեր է, և դու բուռն երեկոյից հետո ուժասպառ ես ու քաղցած: Կարող ես խուճապի չմատնվել. Cosmo-ն կասի' ինչ ուտել և որտեղ:
Ակումբից դուրս գալուն պես երազում ես ուտելիքի մասին' քաղցր, աղի, կարևոր չէ. քո ողջ երևակայությունը կենտրոնացած է որևէ համեղ բանի շուրջ: Սակայն, մյուս կողմից, չես ուզում ավելորդ կալորիաներ կուտակել և ծանրություն զգալ ստամոքսում հաջորդ օրն առավոտյան: Պարզվում է՝ այդպիսի ուտելիքներ կան, և բացի այդ, դրանք ունակ են չեզոքացնելու ալկոհոլի ազդեցությունը:
1. Խորտկարանից
Ձվածեղ
ԻՆՉՈՒ: Ձվի դեղնուցը պարունակում է մեծ քանակությամբ ցիստեին ամինաթթու: Այն օգնում է չեզոքացնել ալկոհոլի մեջ առկա տոքսինները, որոնց պատճառով այդքան թույլ ես քեզ զգում հաջորդ օրը:
2. Պիցցերիայից
Բարակ շերտով հավի պիցցա
ԻՆՉՈՒ: Հավի մսի մեջ առկա սպիտակուցները կհագեցնեն քո քաղցը' հետ պահելով երկրորդ կտորը ուտելու ցանկությունից... լավ, երրորդ կտորը:
3. Քո սառնարանից
Նուտելլա/բանան/կաթնային կոկտեյլ
ԻՆՉՈՒ: Նուտելլան շատ նուրբ է, իսկ բանանը հարուստ է կալիումով, որը կապահովի քեզ անհրաժեշտ էներգիայով հաջորդ օրը: