Կինոհերոս Ջեյմս Բոնդի Lotus Esprit մեքենան Aston Martin DB5-ի չափ պաշտամունքային կամ գեղեցիկ չէ, բայց ամենատարաշխարհիկն է, որ վարել է 007 գործակալը, գրում է Tert.am-ը` հղում տալով Business Insider-ին՝ հայտնելով, որ այժմ դա վաճառվում է:
Մեքենայի անհավանական առավելությունն այն է, որ դա նաև սուզանավ է, որն իսկապես իրականում գործում է նաև ջրի տակ:
Սեպտեմբերին մեքենան աճուրդի կհանվի Լոնդոնում: Esprit-ն «նկարահանվել է» Բոնդի մասին ֆիլմաշարի «Լրտեսը, ով սիրում էր ինձ» մասում՝ 1977թ.-ին: Մեկնարկային գինն առայժմ հայտնի չէ, սակայն Բոնդի DB5-ը 2010-ին վաճառվել է 4,4 մլն ԱՄՆ դոլարով:
Մեքենայի պատրաստումը ժամանակին արժեցել է այսօրվա հաշվարկով 500 հազար դոլար:
Կինոյի պատմության «ամենազիլ» մեքենաներից մեկը երկար ժամանակ անտեսված է եղել՝ Լոնգ Այլենդի ինչ-որ ավտոտնակում փակված: