«Սիգարոն» ընկերությունը վերջերս սկսել է արտադրել ծխախոտի նոր տեսակ, որն էլ կոչվում է հենց «Սիգարոն»: Այդ ծխախոտների շարքը սկսել է արտադրվել հատուկ ՀՀ նախագահի համար: Սա աշխարհի թերևս միակ ծխախոտն է, որի տուփի վրա նշվում է այն մարդու անունը, ում համար պատրաստվում է այն:
Պետք է նկատել, որ այժմ հանրապետության ողջ էլիտան սկսել է օգտվել անվանական ծխախոտների շարքից:
Հատկանշական է, որ ՀՀ նախագահը հնարավորինս փորձում է օգտվել տեղական արտադրանքից: Պետք է նկատել, որ մինչ այս ծխախոտը նա օգտագործում էր մեկ այլ հայկական «Մասիս Տոբակո» ընկերության կողմից արտադրվող ծխախոտը: Ի դեպ, հայրենական արտադրության որևէ ապրանքանիշ, որը սկսում է օգտագործել հանրապետության նախագահը, շղթայաբար սկսում են օգտագործել նաև մյուս պետական պաշտոնյանները:
Հ.Գ. Մենք պարզեցինք, որ «Սիգարոն» ծխախոտը անվանական ծխախոտ է արտադրվում նաև համաշխարհային աստղերի համար: Մասնավորապես Ալլա Պուգաչովան և այլ հայտնի դեմքեր օգտագործում են Երևանում իրենց անվամբ արտադրվող ծխախոտը: Փաստացի սա միակ ծխախոտն է աշխարհում, որի տուփի վրա նշվում է նաև պատվիրատուի անուն-ազգանունը: