Բրիտանացի գիտնականները պարզել են, որ երգը հղիության շրջանում դրական է անդրադառնում կանանց վրա:

Երգի շնորհիվ հղի կանանց օրգանիզմում բարձրանում է ուրախության հորմոնը: Բացի այդ երգը օգնում է թուլանալ եւ ունակ է ամուր կապ ստեղծել մոր եւ երեխայի միջեւ: Երգի շնորհիվ լավ աշխատում է նաեւ շնչառական համակարգը, որն անհրաժեշտ կլինի ծննդաբերության ընթացքում:

Վերջերս էլ գիտնականները պարզել են նաև, որ հղի կնոջ համար օգտակար է ամուսնու հետ ունենցած վիճաբանությունը: Նրա հետ հարաբերություններ պարզելը օգնում է ազատվել ավելորդ վախերից եւ հուզվածությունից:

 

 

Շողիկ Գալստյան