Ալեք Բոլդուինի և Կիմ Բեսինջերի 17-ամյա դուստրը, սկսնակ մոդել Աիրլենդ Բոլդուինը, դարձել է Modern Luxury Beach ամսագրի հուլիսյան հրատարակչության հերոսուհին:

Հարցազրույցում Աիրլենդը պատմել է, թե որքան է սիրում զբոսնել լողափին և սերֆինգ, նաև' հեռախոսով նկարել փոքրիկ ծիծաղելի վիդեոներ: Բացի այդ երիտասարդ աստղը կիսվել է իր մանկական հիշողություններվ և նշել, որ քչերը գիտեն այն մասին, որ նա մանուկ հասակում մի որոշ ժամանակ ապրել է Աֆրիկայում: Նրա կյանքի նշանաբանն է Մահաթմա Գանդիյի խոսքերը. «Մարդը իր սեփական մտքերի արդյունքն է: Ինչի մասին նա մտածում է, դա էլ դառնում է»:

Գեղեցկուհին խոսել է նաև իր ապագա ծրագրերից. «Նախ ես կզարգացնեմ իմ մոդելային կարիերան, և հետո անհամբերությամբ սպասում եմ, երբ եմ սկսելու ուսումնասիրել դերասանական վարպետությունը»:

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս, ոգեշնչվելով իր մոդելային հաջողություններով, Աիրլենդը ցանկություն է հայտնել փորձել իր ուժերը կինոյում, ինչի համար պատրաստվում է հաճախել դերասանական դասընթացներ:

 

600x580600x580600x580600x580600x580

 

Լիլիթ Պետրոսյան