«Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը կանայք ավելի հեշտությամբ են ասում, քան' տղամարդիկ:
Կանայք շատ ավելի զգացմունքային էակներ են, քան տղամարդիկ և այն պահին, երբ հասկանում են, որ սիրում են առանց ժլատություն ցուցաբերելու պատրաստ են ասել «ես սիրում եմ քեզ»: Սակայն տղամարդիկ շատ ավելի կասկածամիտ էակներ են: Նրանց երկար ժամանակ է հարկավոր հասկանալու համար, որ նա միակն է: Նրանք լավ են հասկանում, որ չեն կարող հրաժարվել այդ կնոջից, բայց միևնույնն է չեն շտապում ասել «ես սիրում եմ քեզ»: Նրանք կարող են ասել «դու ինձ դուր ես գալիս», «ես քեզ հավանում եմ», բայց ոչ «ես սիրում եմ քեզ», իսկ հակառակ սեռի ներկայացուցիչը շատ հաճախ հենց այդ արտահայտությանն էլ սպասում է:
Հաճախ է պատահում, որ բավական երկար ժամանակ է անցել ինչ նրանց սիրավեպը սկսվել է, սակայն տղամարդը դեռ չի խոստովանել, որ սիրում է: Կինը միևնույն ժամանակ մտածում է, որ վերջինս իրեն չի սիրում և դադարեցնում է հարաբերությունները:
Տղամարդկանց թվում է, թե երբ իրենք ասեն «ես սիրում եմ քեզ» հավերժ կկապեն իրենց ձեռքերը և ուսերին կդրվի պարտավորությունների մի մեծ տոպրակ և նրանք այդ արտահայտությունը պահում են արտակարգ իրավիճակների համար, օրինակ սաունայում գտնվող սուպերմոդելի համար:
Իսկ եթե հանկարծ տղամարդը Ռուբիկոնն անցել ու ասել է «ես սիրում եմ քեզ» ուրեմն իմացեք հաստատ դանակը ոսկորին է հասել և այլ կերպ պարզապես չէր կարող շարունակել: