Ամիսներ շարունակ տարբեր հեռուստաեթերներով գովազդվում էր «Չեզոք գոտի» գեղարվեստական ֆիլմը, որի առաջին դիտումը եղավ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը հոգեբանական թրեյլեր է, որը պատմում է 1994թ.-ին հատուկ ջոկատի կողմից Ադրբեջանում գտվող հայ գերիների ազատագրման մասին: Ֆիլմի ռեժիսորն է Արտակ Զիլֆիմյանն է, սյուժեի եւ սցենարի հեղինակները Լուսինե Մանուկյանը եւ Նվեր Գալստյանն են:
Դերասանուհի Աննա Հարությունյանը, ով ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է, ով այսօր առավոտյան դիմել է դատարան՝ պահանջելու վերականգնել ֆիլմի ստեղծագործ անձնակազմի կողմից խախտված իր հեղինակային իրավունքները: slaq.am-ի հետ զրույցում Աննան նշեց, որ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ ֆիլմը էկրան բարձրանալուց հետո անակնկալ պարզել է, որ իր կերպարի ձայնային հնչյունավորումը կատարել է մեկ այլ անձ, ինչով խախտել է իր հեղինակային իրավունքները: Դերասանուհին ստացել է ֆիլմում նկարահանվելու հրավեր, կերտել բավականին բարդ հոգեբանական կերպար, որին Աննան մոտեցել է բավականին լրջորեն, խաղացել բարդ, էմոցիոնալ տեսարաններ, սակայն առանց իր համաձայնության ձայնային հնչյունավորումը արվել է մեկ այլ դերասանուհու կողմից: Թե ինչու է ռեժիսորն նման կերպ վարվել կփորձենք ներկայացնել քիչ ուշ: Սակայն դա իհարկե չի մեղմի այն սթրեսը, որի մեջ գտնվում է այժմ դերասանուհին: