Դավիթ Սեխպեյանը սերիալում իր առաջին դերակատարումից հետո մեծ ճանաչում և հռչակ վայելեց ոչ միայն հայ հեռուստադիտողի կողմից: Այսօր ArmStar.am-ը զրուցեց սիրված դերասանի հետ' պարզելու մեզ և մեր լսարանին հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ: Բնականաբար մեզանից յուրաքանչյուրը սպասում էր Դավիթին տեսնել այլ նախագծերում, բայց, ավաղ, մեր սպասումները չիրականացան: «Ես ինձ մի անգամ փորձեցի սերիալում' «Դժվար ապրուստ»-ում, դա ինձ համար մի փուլ էր, որը պետք էր ճանաչել, անցնել: Սերիալում խաղալն իրականում դերասանի գործն է: Հայկական սերիալների որակը կբարելավվի, երբ ամեն մարդ իր գործով զբաղվի' դերասանը' դերասանի, ռեժիսորը' ռեժիսորի: Մեզ մոտ կինեմատոգրաֆիան, ըստ իս, պետք է փուլերով զարգանա: Եթե ես լավ կարծիք ունենայի հայկական սերիալների մասին ու խելագարի նման սիրեի, ապա կաշխատեի: Հիմա ոչ մի նախագծում չեմ աշխատում, չեմ նկարահանվում ոչ մի սերիալում»:
Շարունակությունը՝ այստեղ: