Կիբերանվտանգության շուրջ առաջացած իրավիճակը վերջին շրջանում անհանգստացրել է ոչ միայն կառավարություններին, այլև բժիշկներին։ Նրանք լրջորեն անհանգստանում են մարմնի մեջ տեղադրված սարքերը կոտրելու միջոցով հակերական ահաբեկչության հնարավոր ալիքի համար, հայտնում է tert.am-ը՝ հղում տալով Russia Today-ին։
Ավելի ու ավելի շատ կլինիկաներ են այժմ առաջարկում հիվանդներին մաշկի տակ տեղադրել բժշկական սարքեր՝ կրիտիկական իրավիճակներում մահացու ելքերի ռիսկը նվազեցնելու համար։ Առաջին հերթին, դա վերաբերվում է շաքարախտով հիվանդներին և սիրտ-անոթային համակարգի հետ խնդիրներ ունեցողներին։
Բժիշկները լրջորեն անհանգստացել են այդ թերապիայի հակառակ արդյունքի համար։ Որպես օրինակ, նրանք նշում են ամերիկյան մի սերիալից հատված, որտեղ ԱՄՆ փոխնախագահը մահանում է իր կարդիոստիմուլյատորին արված հակերական հարձակումից։
«Լավ լուրն այն է, որ նման բաներ տեղի են ունենում դեռևս էկրանին։ Սակայն նման սցենարն իրականացնելու համար մարդկությանը մի փոքրիկ քայլ է մնում։ Անձամբ ինձ համար վնասակար ծրագրի հայտնվելը սարքում ավելի շատ անհագստություն է առաջացնում, քան մտածված հարձակումը»,- կարծում է Միչիգանի համալսարանի առողջապահության անվտանգության ոլորտի պրոֆեսոր Քևին Ֆուն։
Գիտնականների անհանգստությունը կիսում է նաև ցանցային անվտանգության վրա մասնագիտացած IOActive ընկերության աշխատակից Բարնաբի Ջեքը, ով ամերիկացի հակերների հետ հաջորդ հանդիպմանը պատրաստվում է նման հարձակման օրինակ ներկայացնել։ Բժշկական սարքերի մեծ մասն աշխատում են Windows 95 և Windows XP համակարգերով, որոնք կոտրելը մեծ դժվարություն չի ներկայացնում հակերների համար։